Այսօր: Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020թ.
Փանիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՂԱՑԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.04265 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նորայր Առաքելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/08/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/09/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Մրցույթի անցկացման ժամկետը` 2020 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 1400-ին:

2.Մրցույթի կազմակերպիչը`ՀՀ Շիրակի մարզի Փանիկի համայնքապետարան:

3.Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/ ` ՀՀ Շիրակի մարզ, Փանիկի համայնքապետարանի շենք  

                                                                              /հասցեն՝ Փանիկ համայնք 2-րդ  փողոց, շենք՝ 43/:

4.Մրցույթի ձևը և անցկացման   կարգը` Բաց հրապարակային սակարկությունների ձև, որի ընթացքում

                                                                           հաղթող է ճանաչվում մրցույթի այն մասնակիցը, որը մրցույթի   

                                                                           դրված անշարժ գույքի վարձակալության համար համար   

                                                                           առաջարկել է առավել բարձր գին և լավագույն պայմաններ:

5.  Լոտերի քնակը`  1 (մեկ):   

6.  մրցույթի դրված անշարժ գույքի  /լոտի/ նկարագրությունը 

 

Գույքի անվա-նումը, գտնվելու վայրի հասցեն

Գույքի սեփականատերը

Գույքի տեխնիկական տվյալները

Գույքի տեխնիկական

վիճակի

նկարագրությունը

Վարձակալության ժամկետը

/տարի/

Գույքի տարեկան վարձավճարի մեկնարկային

չափը

/ՀՀ դրամ/

էլեկտրական աղաց, նրանում առկա մեքենա-սարքավորումներ,  շինության պահպանման, սպասարկման համար նախատեսված

 0.04265 հա հողամաս:

Հասցեն` մարզ Շիրակ, Փանիկ համայնք, 27-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3, կադաստրային ծածկագիր`

 08-113-0027-0074

ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնք

/վկայական N 13082020-08-0029/

Էլեկտրական աղացի քարաշեն շինություն` 204.88 քառ. մ. մակերեսով, Էլեկտրական աղացի մեքենա սարքավորում ժամում 700 կգ արտադրողականությանբ

 

Էլեկտրական աղացի քարաշեն շինությունը և Էլեկտրական աղացի մեքենա սարքավորումը ունի վերանորոգման կարիք

10

 

600 000 (վեց հարյուր հազար)

                                                             

7.Մրցույթի պայմանները`

1) Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձինք և համայնքները:

2) Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`

ա/ հայտ` սահմանված ձևանմուշով,                                                                                  

բ/ ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճեն,                                                   

գ/ իրավաբանական անձանց և համայնքների համար` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի պատճեները   և   ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը, 

դ/ նախավճարի և մրցույթի մասնակցության վճարի մուծման անդորրագրերը:  

8. Մրցույթի մասնակցության վճարի չափը  սահմանված է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:

9. Մրցույթին կարող են ներկա  գտնվել մրցույթի մասնակից չհամարվող այլ անձինք (Դիտորդներ), ովքեր վճարել են մուտքի տոմսի վճարը:

10. Մրցույթի մասնակից չհամարվող անձանց համար (Դիտորդ) մուտքի տոմսի վճարը սահմանվում է  1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:

11. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է անշարժ գույքի վարձավճարի մեկնարկային չափի 5 տոկոսի չափով, գումարով՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, որի վճարումից հետո մրցույթի մասնակցին տրամադրվում է <<Մրցույթի մասնակցի վկայական>>:

12. Մրցույթի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն հավելման չափը սահմանվում է անշարժ գույքի վարձավճարի մեկնարկային չափի 5 տոկոսի չափով, գումարով՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

13. Մրցույթի նախավճարը և մուտքի վճարը վճարվում են մրցույթի կազմակերպչին՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

14. Մրցույթում հաղթած է համարվում մրցույթի այն մասնակիցը, ով մրցութավարի մուրճիկի երրորդ հատվածից  հետո մրցույթի դրված անշարժ գույքի համար ներկայացրել է ամենաբարձր գնային առաջարկ:

15. Մրցույթի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետ է  ահմանվում 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև մրցույթի կայացման նախորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև  17:00-ն ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի 27-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3 հասցեում;

16. Մրցույթի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է  Փանիկի համայնքապետարանում՝ 2020 թվականի օգոստոսի 21 -ից մինչև մրցույթի կայացման նախորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև  17:00-ն:

17. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքվում է և մեկ տարվա համար սահմանված վարձավճարի վճարումը կատարվում է մրցույթի կայացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ժամկետում:

18. Մրցույթը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մրցույթում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:

19. Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Փանիկի համայնքապետարանում մրցութային հանձնաժողովի կողմից  2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի  15 -ը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 9:00-ից  մինչև 18:00-ն, հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 2020 թվականի սեպտեմբերի 15 -ին ժամը  18:00:                                                                                                                                                                             

20. Մրցույթը չկայանալու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կրկնական մրցույթը կազմակերպում և անցկացնում է չկայացած մրցույթից ոչ շուտ քան 15 օր հետո:

Բոլորը
Մանսուրյանական հնչյունները Գյումրիում. մաեստրոն անկեղծացավ հանդիսատեսի առջև
Տեսահոլովակ
Մանսուրյանական հնչյունները Գյումրիում. մաեստրոն ան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ գ. Փանիկ 2-րդ փողոց թիվ 43

093353638

panik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner