Այսօր: Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020թ.
Փանիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նորայր Առաքելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/08/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/09/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  

1. Աճուրդի անցկացման ժամկետը` 2020 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 1000-ին:

2. Աճուրդի կազմակերպիչը`ՀՀ Շիրակի մարզի Փանիկի համայնքապետարան:

3. Աճուրդի անցկացման վայրը /հասցեն/ ` ՀՀ Շիրակի մարզ, Փանիկի համայնքապետարանի շենք  

                                                                              /հասցեն՝ Փանիկ համայնք 2-րդ  փողոց, շենք՝ 43/:

4. Աճուրդի ձևը և անցկացման   կարգը` Բաց հրապարակային սակարկությունների ձև, որի ընթացքում

                                                                           հաղթող է ճանաչվում  այն մասնակիցը, որը աճուրդի   

                                                                           դրված անշարժ գույքի գնման համար   

                                                                           առաջարկել է առավել բարձր գին:

5.  Լոտերի քնակը`  1 (մեկ):   

6.  Աճուրդի դրված անշարժ գույքի  /լոտի/ նկարագրությունը 

 

Գույքի անվա-նումը, գտնվելու վայրի հասցեն

Գույքի սեփականատերը

Գույքի տվյալները

Գույքի օտարման մեկնարկային

չափը

/ՀՀ դրամ/

ՀՀ Շիրակի մարզի Փանիկի համայքի 3-րդ փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-113-0008-0017 կադաստրային ծածկագրով  0.15548 հեկտար հողամաս

ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնք

(Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14082020-08-0034)

Արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս

346000  (երեք հարյուր քառասունվեց հազար)  ՀՀ դրամ

                                                             

7. Աճուրդի պայմանները`

1) Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձինք և համայնքները:

2) Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`

ա/ հայտ` սահմանված ձևանմուշով,                                                                                  

բ/ ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճեն,                                                   

գ/ իրավաբանական անձանց և համայնքների համար` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի պատճեները   և   ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը, 

դ/ նախավճարի և մրցույթի մասնակցության վճարի մուծման անդորրագրերը:  

8. Աճուրդի մասնակցության վճարի չափը  սահմանված է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:

9. Աճուրդին  կարող են ներկա  գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այլ անձինք (Դիտորդներ), ովքեր վճարել են մուտքի տոմսի վճարը:

10. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար (Դիտորդ) մուտքի տոմսի վճարը սահմանվում է  1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:

11. Աճուրդի նախավճարի չափը սահմանվում է անշարժ գույքի վաճառքի մեկնարկային չափի 5 տոկոսի չափով, գումարով՝ 17300 (տասնյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, որի վճարումից հետո աճուրդի մասնակցին տրամադրվում է << Աճուրդի մասնակցի վկայական>>:

12. Աճուրդի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն հավելման չափը սահմանվում է անշարժ գույքի վաչառքի մեկնարկային չափի 5 տոկոսի չափով, գումարով՝ 17300 (տասնյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:

13. Աճուրդի նախավճարը և մուտքի վճարը վճարվում են աճուրդի կազմակերպչին՝ աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

14. Աճուրդում հաղթած է համարվում այն մասնակիցը, ով աճուրդավարի մուրճիկի երրորդ հատվածից  հետո աճուրդի դրված անշարժ գույքի համար ներկայացրել է ամենաբարձր գնային առաջարկ:

15. Աճուրդի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետ է  ահմանվում 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև աճուրդի կայացման նախորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև  17:00-ն ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի 27-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3 հասցեում;

16. Աճուրդի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է  Փանիկի համայնքապետարանում՝ 2020 թվականի օգոստոսի 21 -ից մինչև աճուրդի կայացման նախորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև  17:00-ն:

17. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ անշարժ գույքի գնման պայմանագիրը կնքվում է և վճարումը կատարվում է աճուրդի կայացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ժամկետում:

18. Աճուրդը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում աճուրդում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:

19. Աճուրդի մասնակցության հայտերն ընդունվում են Փանիկի համայնքապետարանում աճուրդային հանձնաժողովի կողմից  2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի  15 -ը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 9:00-ից  մինչև 18:00-ն, հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 2020 թվականի սեպտեմբերի 15 -ին ժամը  18:00:                                                                                                                                                                              

20. Աճուրդի չկայանալու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կրկնական աճուրդը կազմակերպում և անցկացնում է չկայացած աճուրդից ոչ շուտ քան 15 օր հետո:

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (600.5ԿԲ)
Բոլորը
Մանսուրյանական հնչյունները Գյումրիում. մաեստրոն անկեղծացավ հանդիսատեսի առջև
Տեսահոլովակ
Մանսուրյանական հնչյունները Գյումրիում. մաեստրոն ան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ գ. Փանիկ 2-րդ փողոց թիվ 43

093353638

panik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner