1. Մրցույթի անցկացման ժամկետը` 2020 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 1400-ին:
2.Մրցույթի կազմակերպիչը`ՀՀ Շիրակի մարզի Փանիկի համայնքապետարան:
3.Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/ ` ՀՀ Շիրակի մարզ, Փանիկի համայնքապետարանի շենք
/հասցեն՝ Փանիկ համայնք 2-րդ փողոց, շենք՝ 43/:
4.Մրցույթի ձևը և անցկացման կարգը` Բաց հրապարակային սակարկությունների ձև, որի ընթացքում
հաղթող է ճանաչվում մրցույթի այն մասնակիցը, որը մրցույթի
դրված անշարժ գույքի վարձակալության համար համար
առաջարկել է առավել բարձր գին և լավագույն պայմաններ:
5. Լոտերի քնակը` 1 (մեկ):
6. մրցույթի դրված անշարժ գույքի /լոտի/ նկարագրությունը
Գույքի անվա-նումը, գտնվելու վայրի հասցեն
|
Գույքի սեփականատերը
|
Գույքի տեխնիկական տվյալները
|
Գույքի տեխնիկական
վիճակի
նկարագրությունը
|
Վարձակալության ժամկետը
/տարի/
|
Գույքի տարեկան վարձավճարի մեկնարկային
չափը
/ՀՀ դրամ/
|
էլեկտրական աղաց, նրանում առկա մեքենա-սարքավորումներ, շինության պահպանման, սպասարկման համար նախատեսված
0.04265 հա հողամաս:
Հասցեն` մարզ Շիրակ, Փանիկ համայնք, 27-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3, կադաստրային ծածկագիր`
08-113-0027-0074
|
ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնք
/վկայական N 13082020-08-0029/
|
Էլեկտրական աղացի քարաշեն շինություն` 204.88 քառ. մ. մակերեսով, Էլեկտրական աղացի մեքենա սարքավորում ժամում 700 կգ արտադրողականությանբ
|
Էլեկտրական աղացի քարաշեն շինությունը և Էլեկտրական աղացի մեքենա սարքավորումը ունի վերանորոգման կարիք
|
10
|
600 000 (վեց հարյուր հազար)
|
7.Մրցույթի պայմանները`
1) Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձինք և համայնքները:
2) Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`
ա/ հայտ` սահմանված ձևանմուշով,
բ/ ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճեն,
գ/ իրավաբանական անձանց և համայնքների համար` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի պատճեները և ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթը,
դ/ նախավճարի և մրցույթի մասնակցության վճարի մուծման անդորրագրերը:
8. Մրցույթի մասնակցության վճարի չափը սահմանված է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
9. Մրցույթին կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակից չհամարվող այլ անձինք (Դիտորդներ), ովքեր վճարել են մուտքի տոմսի վճարը:
10. Մրցույթի մասնակից չհամարվող անձանց համար (Դիտորդ) մուտքի տոմսի վճարը սահմանվում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
11. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է անշարժ գույքի վարձավճարի մեկնարկային չափի 5 տոկոսի չափով, գումարով՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, որի վճարումից հետո մրցույթի մասնակցին տրամադրվում է <<Մրցույթի մասնակցի վկայական>>:
12. Մրցույթի մասնակցի համար գնային առաջարկի նվազագույն հավելման չափը սահմանվում է անշարժ գույքի վարձավճարի մեկնարկային չափի 5 տոկոսի չափով, գումարով՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
13. Մրցույթի նախավճարը և մուտքի վճարը վճարվում են մրցույթի կազմակերպչին՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
14. Մրցույթում հաղթած է համարվում մրցույթի այն մասնակիցը, ով մրցութավարի մուրճիկի երրորդ հատվածից հետո մրցույթի դրված անշարժ գույքի համար ներկայացրել է ամենաբարձր գնային առաջարկ:
15. Մրցույթի դրված գույքի ուսումնասիրման համար ժամկետ է ահմանվում 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև մրցույթի կայացման նախորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև 17:00-ն ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի 27-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3 հասցեում;
16. Մրցույթի կանոնակարգին ծանոթացումը և լուսապատճեի տրամադրումը կատարվում է Փանիկի համայնքապետարանում՝ 2020 թվականի օգոստոսի 21 -ից մինչև մրցույթի կայացման նախորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև 17:00-ն:
17. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքվում է և մեկ տարվա համար սահմանված վարձավճարի վճարումը կատարվում է մրցույթի կայացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ժամկետում:
18. Մրցույթը կայանալու կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մրցույթում չհաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարը:
19. Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Փանիկի համայնքապետարանում մրցութային հանձնաժողովի կողմից 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 15 -ը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 9:00-ից մինչև 18:00-ն, հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 2020 թվականի սեպտեմբերի 15 -ին ժամը 18:00:
20. Մրցույթը չկայանալու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կրկնական մրցույթը կազմակերպում և անցկացնում է չկայացած մրցույթից ոչ շուտ քան 15 օր հետո: