Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Փանիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.09.19 Շիրակի մարզպետը ներկա է գտնվել շախմատի Արթիկի բաց առաջնությանը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է շախմատի Արթիկի բաց առաջնությանը՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին։ Արագ շախմատի մրցաշարին մասնակցել են և մեծահասակներ և դպրոցականներ։
Ողջունելով մրցաշարի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է այսօրինակ միջոցառումների անցակցումը․ «Ուրախալի է, որ Արթիկում ինտելեկտուալ այս խաղի նկատմամբ կա հետաքրքրվածություն, ուրախալի է նաև, որ քաղաքը խթանում է շախմատի զարգացումը, աշխուժություն ու մշակութային եռուզեռ է Արթիկում և դա իսկապես ողջունելի է»։

19.09.19 Հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի-5-ը հանրապետությունում կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն: Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում, որին ներկա են գտնվել ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության, զինվորական կոմիսարիատի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Հանդիպման ժամանակ քննարկվել են զորավարժությունների անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր:

16.05.18 ՀՀ Շիրակի մարզի Փանիկի համայնքում 2018 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված նեծ հայրենականի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը:

ՀՀ Շիրակի մարզի Փանիկի համայնքում 2018 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցած միջոցառմանը ելույթ ունեցան Փանիկի արվեստի դպրոցի սաները և Փանիկի միջնակարգ դպրոցի աշակերտները : Ծաղկեպսակներ դրվեցին հայրենական պատերազմում զոհված Փանիկցիների և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներում:

16.02.18 Հայաստանում կբացվի 50 ՄՎտ հզորությամբ մայնինգ կենտրոն

Հայաստանը շուտով կդառնա հաջորդ երկիրը, որը կրիպտոմայնինգի գործընթացը կբարձրացնի այլ մակարդակ։ Այս տարի կբացվի 50 ՄՎտ հզորությամբ ընդարձակ մայնինգ կենտրոն, որը կունենա հզորությունը մինչև 200 ՄՎտ հասցնելու հնարավորություն: Այս մասին հայտնում է coindoo.com-ը՝ հղում անելով մայնինգ սարքավորումների դիստրիբյուտոր ECOS-M-ի հաղորդագրությանը։ Կենտրոնին էներգիայով կապահվի Հրազդան ՋԷԿ-ը։ Կենտրոնի աշխատանքի մեկնարկը ծրագրված է 2018 թվականի ապրիլին։ Մինչ այդ, մշակողները կփորձարկեն դրա ֆունկցիոնալ հնարավորությունները։ Այդ նոր ձեռքբերումը թույլ կտա վերահսկել ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար։

16.02.18 Microsoft-ը պատրաստվում է Windows 10-ի մեծածավալ թարմացումը

Microsoft-ը պատրաստվում է թողարկել Windows 10-ի թարմացումը՝ Redstone-ը: Հիմնական նորարարություններն են` վերջին 30 օրվա ընթացքում բոլոր սարքերում օգտատիրոջ բոլոր գործողությունների պատմությունը, ընկերություններին ուղարկվող տվյալների ամբողջական ցանկի դիտելիությունը, Bluetooth-ով սարքերի միջեւ տվյալների փոխանցումը եւ այլն, գրում է Cnews-ը: Windows 10 - ի թարմացումը 2018-ի մարտ-ապրիլին Windows 10-ի օգտատերերին հասանելի կդառնա այս համակարգի ընդհանուր թարմացումը՝ Redstone 4 կամ 1803 տարբերակ անվանումով: Օպերացիոն համակարգի վերջին տարբերակներում արդեն գրեթե գոյություն ունեն բոլոր փոփոխությունները, որոնք կան այս թարմացման մեջ:

1


Բոլորը
Մանսուրյանական հնչյունները Գյումրիում. մաեստրոն անկեղծացավ հանդիսատեսի առջև
Տեսահոլովակ
Մանսուրյանական հնչյունները Գյումրիում. մաեստրոն ան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ գ. Փանիկ 2-րդ փողոց թիվ 43

093353638

panik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner